Հասարակական

Տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ընդգրկվել է ՇՄ գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ

1 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ընդգրկվել է ՇՄ գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցը Բրյուսելում հիմնադրված միջազգային ասոցիացիա է, որի նպատակն է կատարելագործել շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների քննությունը՝ լավագույն փորձի փոխանակման, վերապատրաստումների և համաժողովների միջոցով:

Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցն ունի 60 անդամ (լիիրավ անդամներ՝ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Իռլանդիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Իսպանիա, Դանիա, Ավստրիա, Շվեյցարիա և այլն, աջակից անդամներ և դիտորդներ):

Տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում