Սպորտ

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ոսկե մեդալակիրը դուրս եկավ Եվրոպայի ընթացիկ առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնը հաջորդաբար հաղթեց Թուրքիան և Նիդերլանդները ներկայացնող մարզիկներին` համապատասխանաբար 9:1 և 8:3 հաշվով: Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Պայքարի մեջ են մտել նաև Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները։

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում9:0 հաշվով հաղթեց հույն Իլիաս Զաիրակիսին: 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց` առավելության հասնելով շվեդ Նիկլաս Օեհլենի նկատմամբ (12:4), սակայն քառորդ եզրափակիչում զիջեց Ռուսլան Բիչուինին 8:0 հաշվով: Գալստյանը կշարունակի պայքարը, եթե Բիչուինը դուրս գա եզրափակիչ:

72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը պարտություն կրեց անդրանիկ գոտեմարտում` զիջելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին:

82 կգ քաշում Կարեն Խաչատրյանն առավելության հասավ խորվաթ Ֆիլիպ Ցավիչի նկատմամբ 8:6 հաշվով:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում