Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ, մեղադրանքներ հնչեցրել Արևմուտքի հասցեին
1 րոպեի ընթերցում
![Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ, մեղադրանքներ հնչեցրել Արևմուտքի հասցեին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130184.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Էրդողանը նշել է, որ «Իսրայելի անխոհեմության պատճառը արևմտյան տերությունների կեղծավոր քաղաքականությունն է»:
«Հիտլեր-Նեթանյահուի վարչակազմն ամեն օր անցնում է նոր կարմիր գիծ՝ դաժանության և ջարդերի քաղաքականության մեջ, որը վարում է հոկտեմբերի 7-ից։ Արևմտյան ուժերը բեմի առջև Իսրայելին չափավորության կոչ են անում, բայց, թաքնվելով ՀԱՄԱՍ-ի հետևում, աչք են փակում Նեթանյահուի ջարդերի վրա»,-ասել է Էրդողանը: