Սպորտ

Հունահռոմեական ոճի 5 ըմբիշ սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի 5 ըմբիշ սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն 60, 67, 72, 82, 97 կգ քաշային ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում կմրցի հույն Իլիաս Զաիրակիսի հետ:

67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից: Նրա մրցակիցը շվեդ Նիկլաս Օեհլենն է:

72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանի անդրանիկ մրցակիցը խորվաթ Դոմինիկ Էտլինգերն է:

82 կգ քաշում Կարեն Խաչատրյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում պարզ չէ: Ալեքսանյանի մրցակիցը հայտնի կդառնա միայն որակավորման փուլի ավարտից հետո:

Հայաստանի հավաքականից մինչ այս աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 55 կգ Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում