Հասարակական

2024 թվականի փետրվարի դրությամբ Գեղարքունիքի մարզում կամավոր ատեստավորվել է 324 ուսուցիչ

2 րոպեի ընթերցում

2024 թվականի փետրվարի դրությամբ  Գեղարքունիքի մարզում կամավոր ատեստավորվել է 324 ուսուցիչ

ԳԱՎԱՌ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի փետրվարի դրությամբ Գեղարքունիքի մարզի կրթական համակարգն ունի կամավոր ատեստավորված 324 ուսուցիչ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 2021, 2022 թվականներին Գեղարքունիքի մարզն ունեցել է 80 կամավոր ատեստավորված ուսուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի համապատասխան հրամանի համաձայն՝ ատեստավորված են համարվել նաև 2021 և 2022 թվականի ընթացքում 60-69 միավորներ ստացած ուսուցիչները, ինչի արդյունքում արդեն նույն թվականներին կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների թիվը կազմել է 109։ 2023 թվականին կամավոր ատեստավորված ուսուցիչների թիվը ավելացել է ևս 181-ով՝ հասնելով 290-ի: 2023 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ մարզի կրթական համակարգն ունեցել է միջին մասնագիտական կրթությամբ 184 ուսուցիչներ, որոնց հնարավորություն է տրվել՝ հայտագրվելու և մասնակցելու կամավոր ատեստավորմանը։ 2023 թվականին կամավոր ատեստավորման համար հայտագրվել են 103-ը , իսկ 81-ը չհայտագրվելու պատճառով ազատվել են աշխատանքից։ Հայտագրված 103 ուսուցիչներից 13-ը չեն մասնակցել ատեստավորմանը, 56-ը անցողիկ շեմը չեն հաղթահարել և միայն 34-ն են համարվել կամավոր ատեստավորված՝ կամավոր ատեստավորված մանկավարժների թիվը հասցնելով 324-ի։

Գեղարքունիքի մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը շարունակվում է։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում