Մարզեր

Գեղարքունիքի մարզը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի 17 մարզիկով

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի 17 մարզիկով

Գեղարքունիքի մարզը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի 17 մարզիկով՝ շախմատ և սպորտային պարեր մարզաձևերից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Ջերմուկում փետրվարի 1-ին կայացած Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը` մարզպետ Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ։ 

Գեղարքունիքի մարզի 41 պատվիրակից 17-ը մարզիկ է՝ 10 շախմատիստ,  7 մարզիկ էլ կներկայանա սպորտային պարեր մարզաձևերում։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում