Իրանի նախագահը հայտարարել է մեկ տարում օտարերկրացի զբոսաշրջիկների թվի 50 % աճի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի փետրվարը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 50 %-ով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Զբոսաշրջության ոլորտի 17-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

«Այս տարի մենք տեսանք, որ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 50 %-ով: Երկիրը լրացրել է համավարակի ավարտից հետո (զբոսաշրջության ոլորտում) առաջացած պակասը և ստեղծել է անհրաժեշտ պայմաններ զբոսաշրջիկների համար», - մեջբերել է նրա խոսքը ISNA-ն։

Ռայիսին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «ունի մեծ մշակութային ժառանգություն և հիանալի բնություն», ինչը վիթխարի ներուժ է այս ոլորտի զարգացման համար։

Նախագահի խոսքով՝ կառավարությունը հավանություն է տվել 20 որոշումների՝ խթանելու զբոսաշրջության ոլորտի աշխատողներին։ Բացի այդ, Ռայիսին ընդգծել է, որ «բժշկական զբոսաշրջության ոլորտում շատերը նախընտրում են ավելի շատ Իրանը, քան Եվրոպան, քանի որ այստեղ բուժումը համարում են ավելի էժան և արդյունավետ»։ Ըստ Իրանի նախագահի՝ երկրի շուրջ 277 բժշկական կենտրոններ պատրաստ են ընդունելու առողջական նպատակով ճանապարհորդող օտարերկրյա քաղաքացիներին։

Փետրվարի 4-ին Իրանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը 28 երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Կատարի, Ղրղզստանի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հետ:

Հայերեն English فارسی Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը