Մոտ 25 միլիոն իրանցիներ մասնակցել են Իսլամական հեղափոխության 45-ամյակի տոնակատարություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 25 միլիոն մարդ է մասնակցել ամբողջ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ անվտանգության հարցերով ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին Hamshahri թերթին հայտնել է, որ այս տարի փետրվարի 11-ին Իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված տոնակատարություններին և տարբեր ցույցերին մասնակցած մարդկանց թիվը «անցյալ տարվա համեմատությամբ աճել է միջինն ավելի քան 20 %-ով, իսկ որոշ նահանգներում՝ ավելի քան 50 %»-ով: Ըստ պարբերականի՝ 2023 թվականին այս թիվը կազմել է մոտավորապես 21 միլիոն։

Փոխնախարարն ընդգծել է նաև, որ չնայած «տոնին ներկա քաղաքացիների թվի նվազեցմանը նպաստելու`թշնամիների փորձերին» և « Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով երկրում իրավիճակն անապահով ներկայացնելու` որոշ լրատվամիջոցների փորձերին», նրանց ծրագրերն անհաջողության մատնվեցին:

Իրանում բնակվում է ավելի քան 88 միլիոն մարդ։

Իրանական տոմարով բահման ամսվա 22-ը, որն այս տարի համընկել է փետրվարի 11-ի հետ, երկրի գլխավոր ազգային տոներից մեկն է։ Այդ օրը համարվում է Իսլամական հեղափոխության վերջնական հաղթանակի օրն Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարման (1941-1979 թթ․) դեմ պայքարում։ Ուղիղ 45 տարի առաջ ամիսներ շարունակվող ցույցերից հետո բանակը հայտարարեց իր չեզոքության մասին, իսկ խորհրդարանը և ոստիկանությունն անցան բողոքողների կողմը։ Բահմանի 22-ն Իսլամական հեղափոխության տարեդարձի 10-օրյա տոնակատարության եզրափակիչ փուլն է:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս