Էրդողանը կայցելի ԱՄԷ և Եգիպտոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես պատվավոր հյուր կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավորումը» թեմայով Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին Դուբայում, իսկ փետրվարի 14-ին կմեկնի Կահիրե։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ֆորումին կմասնակցեն տարբեր երկրների պետական ​​և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական ​​և գործարար համայնքների, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների իր գործընկերների հետ։

Նախատեսվում է Էրդողանի բանակցությունները ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։

Փետրվարի 14-ին Թուրքիայի նախագահը կմեկնի Կահիրե, որտեղ կայանալիք բանակցություններում կքննարկվեն Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակի երկկողմ համագործակցության մեխանիզմների ակտիվացման համատեքստում ձեռնարկվելիք քայլերը:

Քննարկման առարկա կդառնան նաև գլոբալ և տարածաշրջանային իրավիճակի և քաղաքականությանը վերաբերող հարցեր, ներառյալ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները:

Հայերեն Türkçe

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս