«Նոր գիրք»-6/24. Պետրոսյան, Աթվուդ, Կարապետյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Վարդգես Պետրոսյան, «Նամակներ մանկության կայարաններից»

«Նամակներ մանկության կայարաններից»-ը վիպակ է պատմվածքներով: Հեղինակի` Վարդգես Պետրոսյանի խոսքով այս պատմվածքները «իրար մոտիկ են ասելիքով, նաև գրողական հայացքի ուղղությամբ և, այդ տրամաբանությամբ էլ, կարող էին հավաքվել մի գրքի «կտուրի տակ»: Բոլոր վիպակների ասելիքը, կենսական նյութը տվյալ ժամանակի պատանեկությունն է, երիտասարդությունը, որ փորձում է, հաճախ` տանջալիորեն, սեփական պատասխանները գտնել անհուսալիորեն հին, բայց և ամեն ժամանակի հետ նորից նոր ծնվող հարցին. ինչի՞ համար է մարդ ապրում...»: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:

Թարգմանական գրականություն. Մարգարեթ Աթվուդ, «Արթնացում»

«Արթնացում» հոգեբանական թրիլլերի հերոսուհին ճամփա է ընկնում հայրենի գյուղակ՝ անհետ կորած հորը գտնելու: Անդադրում որոնումների ընթացքում նա վերադառնում է անցյալ, խորամուխ լինում վաղուց մոռացված գաղտնիքների, հիշողությունների մեջ և օտարանալով բոլորից՝ «արթնանում» ու գտնում ինքն իրեն: Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի: Խմբագիր՝ Գոհար Քալաշյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Գոռ Կարապետյան, «Proակտիվ առաջնորդը»

Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որևէ այլ ոլորտ։ Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը։

Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ հեղինակը մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ Գրքում նկարագրված են բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ առաջնորդությունը զգալի փոխակերպումներ է առաջ բերել մեծ ու փոքր համայնքներում և էկոհամակարգերում:

Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։ Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես «ի՞նչ», «ինչպե՞ս» և հատկապես «ինչո՞ւ» հարցերի պատասխանները։ Այս գրքում կգտնես նաև այդ հարցերի պատասխանները։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը