Երևանի չորս խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
1 րոպեի ընթերցում
![Երևանի չորս խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130061.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ, Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդի-Նվեր Սաֆարյան և Անդրանիկի-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։