Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը` Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող

1 րոպեի ընթերցում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը` Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ վազորդ. Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի մարզիկը հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում