Միջազգային

Հավայներում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Հավայներում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի գործող ամենամեծ հրաբխում՝ Մաունա Լոայում (Հավայան Մեծ կղզի) տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչը վնասել է խանութներ, մոտակա քաղաքում անջատվել է էլեկտրականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է NBC news-ը:

Երկրաշարժը ցունամի չի առաջացրել։

Վերջին անգամ Մաունա Լոան ժայթքել է 2022թ. վերջին։ Այն հինգ հրաբուխներից մեկն է Մեծ կղզում, որն ամենահարավայինն է Հավայան արշիպելագում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում