Տարածաշրջանային

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը Լիբանանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունն՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայան ժամանելուց հետո, լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Գազայում չորս ամսվա ցեղասպանությունից հետո իսրայելական ռեժիմը չի հասել իր նպատակներից ոչ մեկին:

«Մենք հստակ ասել ենք ԱՄՆ-ին չաջակցել սիոնիստական ​​ռեժիմին Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ ցեղասպանություն իրականացնելու գործում: Գազայի ճգնաժամի հենց սկզբից մենք բարձրաձայն հայտարարել ենք, որ պատերազմը լուծում չէ»,-ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում