Լեյշմանիոզի արդի խնդիրները ներկայացվել են բուժաշխատողների համար բժշկական համալսարանում կազմակերպված սեմինարում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) անցկացված սեմինարի ընթացքում բուժաշխատողներին ներկայացվել են լեյշմանիոզի արդի խնդիրները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, վարակաբանների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, համաճարակաբանների, այլ նեղ մասնագետների մասնակցությամբ հրավիրված «Լեյշմանիոզ. արդի խնդիրները» թեմայով սեմինարին մարզաբնակ բուժաշխատողները հնարավորություն ունեցան միանալ առցանց:

««Հերացի» վերլուծական կենտրոնի հերթական միջոցառման մեկնարկն ազդարարելով` կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանընշեց, որ 2023 թվականի տվյալներով առկա է լեյշմանիոզի դեպքերի ավելացում, ինչը և հիմք հանդիսացավ նման սեմինարի իրականացման համար:

«Տարբեր սոցիալական խնդիրների հետ, հաշվի առնելով այս վարակի խիստ սոցիալական բնույթը, գրանցվում են դեպքեր ոչ տեղաճարակային տարածքներում, սա պատճառ է բուժաշխատողներին մեկ անգամ ևս հիշեցնել և իրազեկել վարակի արդիականության, հիմնական կլինիկական դրսևորումների մասին, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք, չհասնենք ուշ ախտորոշման, որը, իհարկե, բարդացնում է և նվազեցնում է բուժման արդյունավետությունը, արձանագրվում են բարդացած դեպքեր»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը` ներկայացնելով այսօրվա հիմնական զեկուցողին` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանին:

Աշխատանքի տասնամյակների փորձով բժշկի պրակտիկայից էին այն դեպքերը, օրինակներն ու փաստերը, որը նա ներկայացրեց լսարանի դատին:

Նա հանգամանալից ներկայացրեց լեյշմանիոզի առաջացման հիմնական պատճառներն ու ախտանշանները:

Ինչ է լեյշմանիոզը

Լեյշմանիոզը լեյշմանիա ցեղի միաբջիջ մակաբույծներով հարուցվող հիվանդություն է, մլակները խայթելով հիվանդ կենդանուն (հիմնականում շանը) վարակը փոխանցում են մարդու օրգանիզմ:

Վարակը չի փոխանցվում շան կծածից, այլ բացառապես մլակի խայթոցի միջոցով:

Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով՝ հիվանդությունն առավել հաճախ՝ 80 տոկոս դեպքերում անանխտանիշ է ընթանում, հարուցիչը կարող է տասնյակ տարիներ մնալ մարդու օրգանիզմում, մինչ այն պահը, երբ պացիենտն այլ հիվանդությամբ պայմանավորված հետազոտվում է կամ ընդունում որևէ թերապիա, որի արդյունքում ընկճվում է իմունիտետը, լեյշմանյոզն ակտիվանում է և ախտանշաններով ի հայտ գալիս:

«Լեյշմանյաները շատ են՝ շուրջ 20 տեսակի և առաջացնում են երկու հիվանդություն՝ մաշկային և ընդերային. մեկ անձի մոտ երկուսը միասին ծայրահեղ հազվադեպ է պատահում: Հիվանդության գաղտնի շրջանը երկար է, 2-ից 6 ամիս, անգամ տարիներ: Հիվանդությունը կարող է լինել ենթասուր՝ թեթև նշաններով՝ ջերմություն, քաշի անկում, տենդ և սուր ՝ բարձր ջերմություն և հիվանդության արագ պրոգրեսիվում: Հիմնական ախտանիշներն են՝ գունատությունը, որը անեմիայի հետևանքով է, փայծաղի և լյարդի հարաճուն մեծացումը, տենդը՝ սկզբում սուբֆեբրիլ, ապա կայուն բարձր, ախորժակի բացակայությունը, հյուծումը, ավշահանգույցների մեծացումը, մաշկային խոցերը»,-մանրամասնեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

Նրա փոխանցմամբ՝ հիվանդությունը տեսքով շատ նման է այլ հիվանդությունների ախտանշաններին, ուստի արտաքինից տարբերակելն անհնար է: Լեյշմանիոզի ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով: Կարևոր է իմանալ, որ հիվանդությունը կասկածելու դեպքում կարելի է դիմել ինչպես արյունաբանի, այնպես էլ վարակաբանի, երկու դեպքում էլհիվանդությունը կախտորոշվի ճշգրիտ:

հիվանդանոցի գլխավոր բժիշկը պացիենտների բուժման, անհրաժեշտ թանկարժեք դեղամիջով` (լիպոսոմալ Ամֆոտերիցին B) ապահովման գործում մեծապես կարևորեցՀայաստանի երեխաների առողջության հիմնադրամի-HFC Armenia-ի կատարած աշխատանքը։ Համագործակցությունն այս կառույցի հետ տարիների փորձ ունի։ 2024 թվականին արդեն նվիրաբերվել է նշված դեղի 140, իսկ նախորդ տարի 202 սրվակ։ Արդյունքում անցած տարի բուժվել է լեյշմանիոզ ունեցող 28 երեխա, ինչը մեծ ու էական ներդրում է փոքրիկների առողջության, կյանքի փրկության գործում։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցի գործակցությունը մանուկների առողջության պահպանման բնագավառում աշխատող այս կառույցի հետ շարունակական է և ընդգրկում է նաև այլ ոլորտներ, այդ թվում սարքի նվիրաբերում։ Բանախոսը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, աշխարհի փորձը: Լեյշմանիոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումներում նա տարիներ շարունակ որպես բժիշկ-վարակաբան ակտիվ մասնակիցն ու աշխատանքային խմբերի անդամ է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ սեմինարի նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը լեյշմանիոզի կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունների, լաբորատոր ախտորոշման և բուժման արդի մոտեցումների վերաբերյալ: Ստացած գիտելիքը, կլինիկական դեպքերը մասնագետները հնարավորություն կունենան կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր