Տարածաշրջանային

Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և դրանք արդեն ընդունել են երկրի ռազմաօդային ուժերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական Akıncı ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ:

Բայրաքթարը լուսանկարներ է հրապարակել բացման արարողությունից, որտեղ ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին ՝ Հեյդար Ալիևը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նորակառույց անգարը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև վերջերս ընդունված Akıncı հարվածային ԱԹՍ-ների և այլ ավիացիոն-տեխնիկական միջոցների տեղակայման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում