Podcast-Sport. Կարեն Գիլոյանը`հայ մարզիկների օլիմպիական շանսերի, հրաձիգների՝ Բաքու չմեկնելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզ-2024-ին կմասնակցի ոչ փոքր կազմով, մեդալների համար պայքարն անզիջում կլինի:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսեց Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմի և մարզիկների հնարավորությունների, «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրության կարգի փոփոխության, Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձիգների չմասնակցելու պատճառների, Հայաստանում առաջիկայում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մասին:
«Հայաստանն այսօր դարձել է սպորտային խոշոր իրադարձություններ կազմակերպող երկիր: Ընդամենը երկու տարում այնքան մրցում ենք արել, որ խորհրդային տարիներից մինչև 2021 թվականն այդքան մրցում չէր արվել»,-ասաց Գիլոյանը:
Մանրամասները` Podcast-ում