Տարածաշրջանային

Զանգվածային սպանություն Վրաստանում. հրաձիգը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Զանգվածային սպանություն Վրաստանում. հրաձիգը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ռուսթավի քաղաքում տղամարդը հրաձգություն է իրականացրել, այսպես կոչված, Ստամբուլի շուկայում՝ սպանելով 4 մարդու։ Նա ձերբակալվել է դեպքի վայրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ սպանվածների թվում է նաև հրաձիգի հորեղբայրը:

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 36-ամյա տղամարդու հորեղբայրն աշխատում էր շուկայում։ Բացի այդ, հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մեկ մարդ՝ նույնպես զոհվածի ազգականը։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցուցաբերում։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում