Տարածաշրջանային

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:

«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», - ասվում է զեկույցում:

Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը շարունակաբար ճնշվել է:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։ Ընտրատեղամասերի 93 տոկոսի տվյալների մշակման արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,1 տոկոսը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում