2023 թվականին Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդպիսի տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել է ժամանածների ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 36 հազար 512-ով ավելին է, քան ժամանածներինը: Նման միտում է գրանցվել նաև 2022 թվականին, երբ տարբերությունը կազմել է 27 հազար 941: 2022-ին տարբեր երկրների անձնագրերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 394 հազար 371 քաղաքացի, մեկնողների թիվը կազմել է 3 մլն 355 հազար 639 մարդ՝ համապատասխանաբար 1 մլն 479 հազար 798-ը և 1 մլն 507 հազար 739-ը ՀՀ անձնագրով:

Առավել շատ մարդ Հայաստան է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի (2 մլն 537 հազար 576), Բագրատաշենի (1 մլն 401 հազար 232), Բավրայի (341 հազար 247) և Մեղրիի (308 հազար 690) սահմանային անցակետերով:

Հայերեն 中文

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ