Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին պետական բյուջե են վճարվել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր, ինչը 2017 թվականի համեմատ ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2.6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է:

«Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:

Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները:

Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում եւ վերականգնվում պատմամշակութային հուշարձանները:

Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն եւ տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին:

Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն եւ այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները:

Ես խոնարհվում եմ աշխատող եւ հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը՝ չեն նկատում: Կառավարությունը նկատում է: Ինքս նկատում եմ»,- նշված է վարչապետի գրառման մեջ:

Հայերեն العربية English Français Русский 中文

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս