Հասարակական

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդման թեմայով քննարկմանը

8 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդման թեմայով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը փետրվարի 7-ին մասնակցել է «Կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ» թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար Աիդա Մուրադյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ներկայացուցիչ Մելինդա Վոյվուդը, ներկայացուցիչներ ՀՀ ՆԳ և ՏԿԵ նախարարություններից, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից և այլ կառույցներից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կարևորելով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» լայնածավալ ծրագիրը, անդրադարձել է հատկապես դպրոցների կարողությունների զարգացման բաղադրիչին:

«Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դպրոցներում դեռևս առկա են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ ռիսկի տակ գտնվող երեխաներ: Դպրոցներում դեռևս ականատես ենք լինում բռնության, բուլինգի դեպքերի: Ընդ որում` դպրոցների ղեկավարներն ու աշխատակիցները սկզբնական շրջանում հերքում և բացառում են իրենց դպրոցներում նմանօրինակ դեպքերի առկայությունը: Մյուս կարևոր բաղադրիչներն ընտանիքով պայմանավորված իրավիճակներն են, երբ երեխաները հայտնվում են կյանքի դժվարին փուլերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը պատրաստվել է ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում: Ուղեցույցի նպատակն է աջակցել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ տրամադրելով մասնագիտական նյութ, որը կօգնի նրանց հասկանալու, թե ինչ է երեխաների հանդեպ բռնությունը, որոնք են դրա մասին վկայող նշանները, պատկերացում կազմելու երեխաների պաշտպանության համակարգի և այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով հայտնաբերել, արձագանքել և կանխարգելել երեխաների հանդեպ բռնության դրսևորումները:

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 31-ը հանրակրթական 45 ուսումնական հաստատություններում անցկացվել են նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթացներ, որոնք ավելի քան 870 մասնակից են ունեցել, այդ թվում` ուսուցիչներ, մասնագետներ, ուսուցչի օգնականներ, վարչական աշխատողներ և համայնքային սոցիալական աշխատողներ:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում իրականացված մյուս գործողությունները՝ վերապատրաստումների անցկացումը և ուղեցույցի մշակումը, իրականացվել են հենց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի, կողմերի միջև համագործակցության ձևաչափի և մեխանիզմների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՆԳՆ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, ՀՀ ԱՍՀՆ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ուսումնական հաստատություն չհաճախած կամ այնտեղ հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: «Այս տարի արդեն հունվարին իրականացրել ենք այդ աշխատանքները և ուղարկել ենք համապատասխան մարմիններին: Այս աշխատանքները իրականացվում են, որպեսզի երեխաներին կարողանանք ուսումնական հաստատություններ հետ բերել: Երեխային կրթության մեջ ընդգրկելու հարցում նախևառաջ պատասխանատու է ծնողը, ինչպես նաև ՏԻՄ-երը: Յուրաքանչյուր համայնք պետք է տիրապետի տեղեկատվությանը, թե իր համայնքում դպրոցահասակ երեխաներից քանիսն են դպրոց հաճախում, քանիսը չեն հաճախում կամ հաճախակի են բացակայում և ինչ պատճառով: Շուրջ երկու տարի է՝ ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման աշխատանքները, մշակվել և հաստատվել է համապատասխան կարգը, որը լավարկվել և լրամշակվել է»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ առանձնացվել է երեխաների երկու խումբ. երեխաներ, որոնք կրթությունից դուրս են մնացել, այսինքն՝ երբևիցե որևէ ուսումնական հաստատություն չեն հաճախել, գրանցված չեն եղել, բայց դպրոցահասակ են: Երկրորդ խմբի երեխաները պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ են. նրանք կանխարգելման գոտում գտնվող երեխաներն են, որոնց հետ անելիքները շատ են:

Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:

Փետրվարի 1-ից գործարկվել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգը, որով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի են նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում