Գերմանիայում սկսվել է Lufthansa-ի աշխատողների գործադուլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմը փետրվարի 7-ի առավոտյան նախազգուշական գործադուլ է սկսել՝ հետևելով Verdi հանրային սպասարկման ոլորտի աշխատողների արհմիության կոչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլն սկսվել է տեղի ժամանակով 04.00-ին և տևելու է 27 ժամ։ Այն կվերաբերի Բեռլինի, Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի և Դյուսելդորֆի օդանավակայաններին։

Գործադուլի պատճառով Lufthansa-ն չեղարկել է փետրվարի 7-ին պլանավորած 1000 չվերթի 80-90 %-ը: Ավիաընկերությունում նաև հայտարարել են, որ գործադուլի հետևանքով կտուժի ավելի քան 100 հազար ուղևոր։

Verdi-ն պահանջում է 12,5 %-ով (բայց ամսական ոչ պակաս, քան 500 եվրոյով) բարձրացնել օդանավակայանների 25 հազար աշխատողների աշխատավարձերը, որոնք իրականացնում են ուղևորների, ուղեբեռի և անձնակազմի հսկողությունը։ Բացի այդ, արհմիությունը ձգտում է հասնել աշխատողներին 3000 եվրոյի չափով միանվագ դրամական պարգևների վճարման՝ գնաճը փոխհատուցելու համար:

Հայերեն Русский

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA