Տարածաշրջանային

Վրաստանում սողանքի հետևանքով կա 3 զոհ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքի հետևանքով կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արևմտյան Իմերեթի երկրամասում սողանքը բնակելի տներ է ծածկել, որի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առատ տեղումների պատճառով Իմերեթիի տարածաշրջանում սողանք է տեղի ունեցել, որը ծածկել է չորս բնակելի շենք... Բաղդատի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում որոնողափրկարարական միջոցառումների ընթացքում փրկարարները փրկել և անվտանգ վայր են տեղափոխել մեկ մարդու, հայտնաբերել են երեք մարդու դի», - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հայտարարությունից։

Փրկարարները շարունակում են ևս վեց մարդու որոնողական աշխատանքները։ Տարերքի գոտում է գտնվում Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։ Գերատեսչությունում հավելել են, որ տեղում աշխատում են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբը։

Փետրվարի 6-ին եղանակը կտրուկ վատացել է ամբողջ Վրաստանում։ Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ Վատ եղանակը կպահպանվի մի քանի օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում