Տարածաշրջանային

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում փետրվարի 7-ին, ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված թեկնածուներ Զահիդ Օրդուժը և Ֆուադ Ալիևը, Ազգային ճակատ կուսակցության թեկնածու Ռազի Նուրուլաևը, «Մեծ արարման» կուսակցության թեկնածու Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցության թեկնածու Էլշադ Մուսաևը, «Միասնական ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը։

Ադրբեջանում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 623 մարդ։

Քվեարկությունը կավարտվի ժամը 19։00-ին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում