Հասարակական

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել

ՄՈՍԿՎԱ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին:

Ինչպես հաղորդում է Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակիցը, ընդունելությանը ներկա են եղել ՌԴ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված դեսպաններ, դեսպանությունների ռազմական կցորդներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է՝ ընդգծելով տարածաշրջանում ստեղծված պայմաններում Զինված ուժերում բարեփոխումների շարունակականության կարևորությունը։

Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանի Զինված ուժերի կազմավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում