Տարածաշրջանային

Իրանում թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավվել

1 րոպեի ընթերցում

Իրանում թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հարավ-արևելքում թմրանյութերի մեծ խմբաքանակ է առգրավվել՝ 1 տոննայից ավելի քաշով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ երկրի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզիի խոսքով՝ 1,083 տոննա թմրանյութերն առգրավվել են Սիստան և Բելուջիստանի նահանգի սահմանամերձ շրջաններում։

Գուդարզին հայտնել է, որ բեռի մեջ եղել է 1,06 տոննա ափիոն և 23 կիլոգրամ մետամֆետամին․ թմրանյութերի ապօրինի առևտրով զբաղվողները փախել են սահմանային ոստիկանության հետ առճակատման վայրից:

Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի հրամանատար Էսկանդար Մոմենին իր հերթին ասել է, որ Իրանի տարածքով թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նվազել է 20 %-ով, քանի որ ավելացել են ռիսկերը երկրի սահմաններին և երկրի ներսում գործող մաքսանենգների համար։

IRNA-ն նշում է, որ Իրանը պատասխանատու է աշխարհում մորֆինի առգրավումների գրեթե 59 %-ի և հերոինի առգրավումների 27 %-ի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում