Տարածաշրջանային

Ստամբուլում զինված հարձակում է իրականացվել դատարանի շենքի վրա

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում զինված հարձակում է իրականացվել դատարանի շենքի վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում փետրվարի 6-ին զինված հարձակում է իրականացվել դատարանի շենքի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Զինված հարձակման հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից երեքը ոստիկաններ են։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ հարձակումից հետո շենքի անվտանգությունն ուժեղացվել է:

Հարձակում գործած կինը և տղամարդը լիկվիդացվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում