Միջազգային

Հնդկաստանը ՀՆԱ-ի 7,5 % աճով դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունը. Մոդի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը ՀՆԱ-ի 7,5 % աճով դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունը. Մոդի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի տնտեսությունը, որը ցույց է տվել ՀՆԱ-ի 7,5 % աճ, դարձել է մոլորակի ամենաարագ զարգացող տնտեսությունը և ապագայում կպահպանի այդ տեմպերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Գոայում Էներգետիկայի միջազգային շաբաթվա (India Energy Week) բացման ժամանակ իր ելույթում։

«Էներգետիկայի շաբաթն անցկացվում է շատ կարևոր շրջանում. ընթացիկ ֆինանսական տարվա (խմբ․՝ 2023 թ․ ապրիլի 1-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ը) առաջին վեց ամիսներին Հնդկաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կրկին կազմել են 7,5 %։ Այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան ենթադրվում էր համաշխարհային աճի համար», - Հնդկաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Այսօր Հնդկաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունը: Եվ վերջերս ԱՄՀ-ն (խմբ․՝ Արժույթի միջազգային հիմնադրամ) կանխատեսել է, որ մենք աճելու ենք նույն տեմպերով», - հավելել է վարչապետ Մոդին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում