Վրաստանը Ուկրաինայից տեղեկատվություն է պահանջում պայթուցիկներով բեռների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսին սպասում է, որ Կիևը լրացուցիչ տեղեկություններ հայտնի Օդեսայից Վրաստանի տարածքով Վորոնեժ տեղափոխվող պայթուցիկներով բեռի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի Պետական ​​անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բասա Մգելաձեն։

Ավելի վաղ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր վեց պայթուցիկ սարքերով բեռի կալանման մասին, որը Օդեսայից տեղափոխվում էր Վորոնեժ։ Նախաքննությունը շարունակվում է պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման դեպքի առթիվ։

Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ այս պատմության մեջ ներգրավված են Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, իսկ կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, ծագումով բաթումցի Անդրեյ Շարաշիձեն է։ Պետական ​​անվտանգության ծառայությունը, սակայն, չի բացառում, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչություն նախապատրաստելու հոդված։

«Այս դեպքում մենք կհամագործակցենք ոչ միայն Ուկրաինայի, այլև այն երկրների հետ, որոնցով անցել է այդ բեռը: Մենք Ուկրաինային տեղեկատվություն ենք տրամադրել այդ փաստի վերաբերյալ և սպասում ենք նրանցից լրացուցիչ տեղեկությունների, որոնք կօգնեն հետաքննությանը», - ասել է Մգելաձեն:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս