Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» մաքսային անցակետ տանող ճանապարհին ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հաղորդել են ավտոճանապարհների վարչությունից։

Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում։

Այս հատվածում մյուս փոխադրամիջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով` միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։ Այս ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս