Տարածաշրջանային

Իրանում սկսվել է նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Իրանում սկսվել է նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն սկսել է 10 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը երկրի կենտրոնական Սպահանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ դա կլինի ավազանային տիպի ռեակտոր, որպես դանդաղարար կօգտագործվի թեթև ջուրը, իսկ միջուկային վառելիք կլինեն ուրանի ու ալյումինի օքսիդները։ Կայանքը կդառնա բարձր խտության նեյտրոնների հզոր հոսքի աղբյուր։

Նեյտրոնները հետագայում կօգտագործվեն իզոտոպների արտադրության համար, որոնք լայնորեն օգտագործվում են արդյունաբերության մեջ և դեղագործական բնագավառում: Ըստ գործակալության՝ ռեակտորի արտադրական կարողությունները ոչ միայն կբավարարեն երկրի բոլոր ներքին կարիքներն, այլև կարող են Իրանին հնարավորություններ ընձեռել այս ոլորտում արտադրանքի և ծառայությունների հետագա արտահանման համար՝ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում