Տարածաշրջանային

ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի կողմից Եմենում հութիների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»․ Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի կողմից Եմենում հութիների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Եմենի տարածքում հարվածներ հասցնելով հութիների օբյեկտներին, «կրակի հետ է խաղում»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնել, որ դա ցանկացած պահի կարող է հանգեցնել տարածաշրջանում «հրդեհի»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Միացյալ Նահանգները կրակի հետ է խաղում։ Երբ դու խաղում ես կրակի հետ, այդ կրակը ցանկացած պահի կարող է վերածվել հրդեհի։ Դա վերահսկելն անհնար կլինի»,- նշել է նա:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում հութիները պարբերաբար հարվածներ են հասցնում Կարմիր ծովով և Ադենի ծոցով նավարկող առևտրային նավերին՝ հայտարարելով, որ դրանք կշարունակվեն, քանի դեռ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին, սակայն նրանց հարձակումները չեն դադարել։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում