Սպորտ

ՀՖՖ մրցավարները մարզական հավաք կանցկացնեն Կիպրոսում

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ մրցավարները մարզական հավաք կանցկացնեն Կիպրոսում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները փետրվարի 5-15-ըուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավար, որոնք սպասարկում են Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները:

Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինենինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ:

Փետրվարի 7-ից 9-ըԿամո Մահտեսյանի գլխավորությամբ ևս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները,որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: ԱյսՍեմինար-հավաքըևս բաղկացած կլինի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում