Սպորտ

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին.Մխիթարյանը մասնակցել  է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին.Մխիթարյանը մասնակցել  է խաղին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տան ընդունել է «Յուվենտուս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբին՝ «Ինտեր»-ին, հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում 37-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ֆեդերիկո Գատին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 57 միավոր: «Յուվենտուս»-ը, որը մրցաշարային աղյուսակում երկրորդն է, վաստակել է միայն 53 միավոր:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում