Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-5/24. Նալբանդյան, Ազնավուր, Գրիմ Եղբայրներ, Քոթլեր

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-5/24. Նալբանդյան, Ազնավուր, Գրիմ Եղբայրներ, Քոթլեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Միքայել Նալբանդյան, «Բանաստեղծություններ», «Երկու Տող», «Կրիտիկա»

miqayel.jpg (66 KB)

Գրող, հրապարակախոս, գրաքննադատ, լուսավորիչ Միքայել Նալբանդյանը հայ իրապաշտական արձակի հիմնադիրներից է: Նրա ստեղծագործությունները մեծապես ազդել են հասարակական մտքի և ազգային գաղափարախոսության ձևավորման վրա: Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն է:

Նալբանդյանի քնարերգությանը բնորոշ են փիլիսոփայական խոհն ու քնարական մտորումները: Նա սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության մարտիկ, որի համար էլ նահատակվել է:​​ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Շառլ Ազնավուր, «Ես չեմ հեռանում... »

es chem heranum.jpg (103 KB)

Շառլ Ազնավուրի պոեզիայի չորրորդ հատորում ներկայացված են նրա կյանքի վերջին 28 տարում ստեղծված երգերը՝ ավելի հասուն ու կատարելագործված ձեռագրով: Այս հատորում է տեղ գտել նաև հանրահայտ «Երբ սիրում ես ինձ» երգը, որը շանսոնյեի առաջին ու միակ մյուզիքլի 30 արիաներից մեկն է «Լոտրեկ» անունով՝ նվիրված պոստիմպրեսիոնիզմի ֆրանսիական հսկային՝ Անրի դը Տուլուզ-Լոտրեկին: Ընթերցողը կծանոթանա Ազնավուր-Կառվարենց, Ազնավուր-Լեգրան, Ազնավուր- Տրենե համատեղ ստեղծագործություններին և կբացահայտի քույր ու եղբայր Ազնավուրների գրած «Քնքուշ Հայաստան» երգը, որն այսօրվա Հայաստանի մասին է, ասես գրված լինի հենց 44-օրյա պատերազմից հետո: Այս հատորով Newmag-ը եզրափակում է Ազնավուրի պոեզիայի թարգմանությունը։ Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան։

Մանկապատանեկան գրականություն

Գրիմ Եղբայրներ «Կապույտ կրակը և ուրիշ հեքիաթներ»

kapuyt.jpg (211 KB)

Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրները ողջ կյանքում հրապուրված են եղել գերմանական բանահյուսությամբ: Նրանք գրեթե քառասուն տարի շրջագայել են Գերմանիայով և հավաքել ու գրի առել ժողովրդից լսած հեքիաթները կախարդական աշխարհների, չարի ու բարու պայքարի և ազնվության, աշխատասիրության ու խելքի անվերապահ հաղթանակի մասին: Այս հեքիաթները երեխաներին ծանոթ են դեռ վաղ տարիքից և մինչև օրս սիրված են ամբողջ աշխարհում: Դրանց մեծ մասը բազմիցս էկրանավորվել է: Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա: Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Ֆիլիպ Քոթլեր, «Մարքեթինգ ԱՅԲ-ից ՖԵ. 80 կարևոր հասկացություն մենեջերների համար»

marketing.jpg (383 KB)

Ֆիլիպ Քոթլերին անվանում են «ժամանակակից մարքեթինգի հայր»: Նրա հեղինակած այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ գրված է մասնագիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի լեզվով, այն խորքային ներհայեցմամբ ներկայացնում է մարքեթինգի 80 առանցքային հասկացությունների համառոտ քննությունը: Առանձին հասկացությունները դասավորված են այբբենական հերթականությամբ և հավակնում են ծածկելու մարքեթինգային ժամանակակից մտածողության ու խնդիրների ողջ տիրույթը:

Հոդվածներն ինքնուրույն միավորներ են, որոնք նաև խաչաձև հղումներ են պարունակում: Գիրքը նախատեսված է ինչպես մարքեթինգի մասնագետների, այնպես և ոլորտով հետաքրքրված ոչ մասնագետների համար: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում