Եվրոպայի գրադարաններից գողացված Պուշկինի հրատարակությունների արժեքը գերազանցել է 2 միլիոն եվրոն․ The Times

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի առաջատար գրադարաններից գողացված ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի և այլ ռուս դասականների ստեղծագործությունների առաջին հրատարակությունների արժեքը գերազանցել է 2 միլիոն եվրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times պարբերականը։

Եվրոպայում գրադարանավարները հայտնաբերել են, որ Պուշկինի և 19-րդ դարի այլ հայտնի ռուս գրողների ստեղծագործությունների հազվագյուտ և արժեքավոր առաջին հրատարակությունները փոխարինվել են կեղծ օրինակներով։

Այս պահի դրությամբ կորստի մասին վերջինը հայտնել է Բեռլինի պետական ​​գրադարանը: Գրադարանային ֆոնդից անհետացել են Պուշկինի երեք ստեղծագործություններ՝ «Ավազակ եղբայրներ» պոեմը, «Բորիս Գոդունով» պատմական դրաման և «Կովկասի գերին» պոեմը, ինչպես նաև Ալեքսանդրա Էքստերի և բանաստեղծ Ալեքսեյ Կրուչոնիխի ֆուտուրիստական ​​գրքերի առաջին հրատարակությունները, որոնք գնահատվում են մի քանի հարյուր հազար եվրո։

«Կեղծիքները պատրաստված են բարձր մակարդակով, - մեջբերում է պարբերականը Բեռլինի պետական գրադարանի խոսնակ Բարբարա Հայնդլի խոսքերը: - Անհրաժեշտ է խոշորացույց օգտագործել անճշտությունները հայտնաբերելու համար, ինչպիսիք են տպագրության փոքր կետերը, սխալ դրոշմը կամ թղթի տարբերությունը»:

2023 թ․ նոյեմբերին Ֆրանսիայում ձերբակալվել էին 3 վրացիներ, որոնց կասկածում են Պուշկինի հազվագյուտ ստեղծագործությունները գրադարաններից գողանալու մեջ։ 24, 26 և 44 տարեկան (2 կին, 1 տղամարդ) կասկածյալներն, ըստ քննիչների, Եվրոպայում գրողի ստեղծագործությունների գողացման մեջ մասնագիտացած միջազգային հանցավոր ցանցի անդամներ են։

Ցանցի անդամները, սովորաբար, հեղինակավոր գրադարաններում կամ համալսարաններում խնդրել են տեսնել արժեքավոր գիրքը՝ պատճառաբանելով, թե հետազոտական նախագիծ են իրականացնում։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վիլնյուսի համալսարանի հազվագյուտ գրքերի ընթերցասրահից գողացել են Գոգոլի, Լերմոնտովի, Պուշկինի ստեղծագործությունների 17 հրատարակություններ՝ 440 հազար եվրո արժողությամբ։ Էստոնիայի Տարտուի համալսարանի գրադարանը կորցրել է ութ հազվագյուտ հրատարակություն՝ մոտ 158 հազար եվրո արժողությամբ, իսկ երկու արժեքավոր հրատարակություն գողացել են Լատվիայի ազգային գրադարանից։

Վարշավայի համալսարանի գրադարանից գողացված հազվագյուտ ռուսական գրքերի արժեքը, ներառյալ՝ Պուշկինի և Գոգոլի մի քանի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները, կազմում է մոտ կես միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, գողացվել է 87 հազվագյուտ հրատարակություն։ Դրանց մեծ մասը տպագրվել է Ռուսական կայսրության տարածքում 19-րդ դարի առաջին կեսին։

Հայերեն Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր