Իրանի առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտությունից. The New York Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո հարաբերությունների սրման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրների։

Հրատարակության տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն՝ այն բանից հետո, երբ նիստի մասնակիցներն այաթոլլահ Խամենեիին են փոխանցել իրենց պլանները, նա պատասխանել է հստակ հրահանգով՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի պատերազմից և Իրանը հեռացնել այն խմբավորումների գործողություններից, որոնք սպանել են ամերիկացիներին։

Հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքը գրոհել էր Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանը, որի հետևանքով ԱՄՆ 3 զինծառայող է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։ Վաշինգտոնը ռազմական օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը դրել է տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումների վրա: Սպիտակ տանը խոստացել են պատասխանել Մերձավոր Արևելքում իրենց զինվորականների դեմ իրականացված գրոհին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին նշել է, որ պատասխանը կարող է լինել «բազմամակարդակ, տեղի ունենալ փուլ առ փուլ և լինել շարունակական»:

Միևնույն ժամանակ Իրանը պատրաստվում է պատասխան գործողությունների՝ ԱՄՆ-ն հնարավոր հարվածի դեպքում։ Ինչպես պնդում են աղբյուրները, իրանական հրամանատարությունը զինված ուժերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի, ակտիվացրել զենիթահրթիռային պաշտպանության համակարգերը և բալիստիկ հրթիռներ տեղակայել Իրաքի հետ սահմանի երկայնքով։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս