Քաղաքականություն

ՀՀ-ի պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը նախկինում ՌԴ-ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ի պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը նախկինում ՌԴ-ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը, նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում կավարտի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը՝ հաշվի առնելով, որ դեռ 2022թ. հունվարին պետք է պատրաստ լիներ «Պաշտպանության մասին օրենք»-ի նոր նախագիծը՝ վարչապետն ասել է. «2022 թ.-ի հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թ.-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ: Եվ մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք, թե ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ»:

Նա հավելել է՝ այդ խնդիրը նախկինում հեշտ է եղել, որովհետև այդ հարցը չի եղել և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չի եղել։

«Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում, օրինակ, Հնդկաստանի հետ»,-նշել է նա:

Վարչապետը կարևորել է նաև պատասխանելը հարցերին, թե Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, ԱՄՆ-ի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ է ունենալու, ունենալո՞ւ է, թե՞ չի ունենալու, Վրաստանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ է ունենալու, ունենալո՞ւ է, թե՞ չի ունենալու, կամ Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ինչպե՞ս են փոխվելու, Հայաստանը մնո՞ւմ է ՀԱՊԿ-ի անդամ, թե՞ չի մնում, Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ է կառուցում։

«Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ հայեցակարգը որպես դեկլարացիա արդեն հռչակված է: Եվ մենք պետք է ձևակերպենք այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ մենք այս տարվա ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտենք։ Այստեղ կոնցեպտուալ մոտեցում կա, ինքը տեսակա՞ն փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք և դրա իրագործման ձևերը հասկանանք, թե՞ ինքն, այնուամենայնիվ, 50-50՝ և տեսական, և գործնական է, որի տեսությունը կա և որի պրակտիկայի պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթերով, պայմանագրերով արդեն ամրացված են»,-ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունն ասել է և գնում է դեպի պրոֆեսիոնալ բանակ: Փաշինյանը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը համարեց հոյակապ բարեփոխում՝ բայց նաև կարևորելով, որ այդ հայեցակարգն ունենա քաղաքական կոնտեքստ։

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում