Վրաստանում դիտվում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն 2024 թ. հունվարին կարմրուկի ախտանշաններով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել ավելի քան 50 հիվանդ, որոնց թվում ոչ միայն Վրաստանի քաղաքացիներ են, այլև օտարերկրացիներ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Մասնագետները Վրաստանում կարմրուկի սուր բռնկում են ակնկալում, քանի որ երկրում հազարավոր երեխաներ չեն պատվաստվել, իսկ Եվրոպայում դիտվում է հիվանդացության հետ կապված աղետալի իրավիճակ։ Այսպես, իմունիզացիայի տեխնիկական խորհրդականների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ Եվրոպայում 2022 թ. կարմրուկի 941 դեպք է գրանցվել, իսկ 2023 թ.՝ 42 հազար։ Եվրոպական տարածաշրջանի 56 երկրներից դեպքերի կտրուկ աճ է դիտվում 40 պետություններում, նշել է նա։

Մասնագետների համար դժվար է խոսել Վրաստանում կարմրուկի դեպքերի ստույգ վիճակագրության մասին, քանի որ հիվանդների մի մասը նախընտրում է ինքնաբուժումը, իսկ մյուս մասը դիմում է ընտանեկան բժիշկների առցանց խորհրդատվության։

Կարմրուկը հիմնականում մանկական վարակիչ հիվանդություն է, քանի որ դրանով ամենից հաճախ հիվանդանում են մանկական տարիքում։ Մասնագետների տեղեկատվությամբ՝ Վրաստանում մինչև 5 տարեկան մոտավորապես 10 հազար երեխա պատվաստված չէ։ Սակայն, վերջին վիճակագրական տվյալների համաձայն, կարմրուկով վարակվում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները:

2023 թ. Վրաստանում գրանցվել է կարմրուկի 26 դեպք։ Մինչդեռ միայն 2024 թ. հունվարին պաշտոնապես գրանցվել է 16 դեպք, որից 14-ը՝ Թբիլիսիում։ Դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում 20-ից մինչև 40 տարեկան հիվանդներին:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս