Տարածաշրջանային

Թուրքիայում ձկնորսական նավակի խորտակման հետևանքով կա երեք զոհ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձկնորսական նավակի խորտակման հետևանքով կա երեք զոհ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էգեյան ծովում Թուրքիայի ափերի մոտ ձկնորսական նավակի խորտակման արդյունքում ջրախեղդ է եղել առնվազն երեք մարդ, ևս երկուսն անհետ կորել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Demiroren լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով 02:00-ի սահմաններում: Նավակի անձնակազմի 10 անդամները ձկնորսության նպատակով մեկնում էին երկրի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի մերձակա ծովային տարածք: Նշվում է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Միջադեպի պատճառները դեռևս չեն պարզվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում