Հասարակական

Սահմանվել են մասնագիտական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

1 րոպեի ընթերցում

Սահմանվել են մասնագիտական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունելության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` հունվարի 31-ից փետրվարի 21-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Ըստ աղբյուրի՝ հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում