Հասարակական

Ռոստելեկոմ Հայաստանը և ՃՇՀԱՀ-ը ստորագրել են «Համագործակցության հուշագիր»

5 րոպեի ընթերցում

Ռոստելեկոմ Հայաստանը և ՃՇՀԱՀ-ը ստորագրել են «Համագործակցության հուշագիր»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հունվարի 29-ին Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը ստորագրեցին «Համագործակցության Հուշագիր»։

Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվեցին ապահովել մասնագետների ներգրավում կրթական և աշխատանքային գործընթացներում, սեմինարների և այլ միջոցառումների համատեղ կազմակերպում, ուսումնամեթոդական նյութերի համատեղ մշակում, համալսարանի ուսանողների համար պրակտիկաների և բիզնես հանդիպումների կազմակերպում, կրթաթոշակների ֆինանսավորում, լավագույն ուսանողներին կազմակերպություն՝ որպես աշխատակիցներ ներգրավում և համատեղ համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի մշակում։ Հուշագիրը ստորագրվեց վստահության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի կարևոր սկզբունքների հիմքով։

Հուշագրի ստորագրումն ամրապնդվեց hամալսարանում Ռոստելեկոմի «Ամպային տեսահսկման ծառայության» գործարկմամբ։ Այն տալիս է լայն ֆունկցիոնալ հնարավորություններ, այդ թվում՝ տեսագրությունների անվտանգ պահպանում ամպային տիրույթում, ինչը բացառում է տեսագրությունների՝ տարբեր արտաքին ազդեցությունների ենթարկվելու հավանականությունը։ Ռոստելեկոմ Հայաստանը ծառայության շրջանակում առաջարկում է նախադեպը չունեցող հնարավորություն՝ հաճախորդի կարիքներից բխող անհատականացված տեսավերլուծություն՝ սեռային, տարիքային, մարմնի ջերմաստիճանի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշների նույնականացման և այլ չափանիշներով, ինչը հնարավորություն է տալիս տեսահսկման տարածքում գործողությունների տվյալներն օգտագործել բիզնեսի առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով։

Ընկերության կողմից տեսախցիկների տեղադրումն ու կարգավորումը, 24/7 սպասարկումը, ժամանակակից և հարմար հավելվածի առկայությունը, մինչև 14 օր արխիվի պահպանումը ծառայությունը դարձնում են բացառիկ հայաստանյան շուկայում։

«Այսօր սկիզբ դրվեց մի չափազանց կարևոր համագործակցության, որը ոչ միայն գործընկերոջը ծառայություն մատուցելու ձևաչափ ունի, այլև տևական և բազմակողմանի գործընկերական հարաբերությունների մեկնարկ է։ Ստորագրված հուշագիրը չափազանց կարևոր ռազմավարական քայլ է ինչպես Ռոստելեկոմ Հայաստանի, այնպես էլ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի համար։ Համագործակցության այս ձևաչափը վստահաբար դրական ազդեցություն է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա՝ հիմնված լինելով երկուստեք լավագույն փորձի փոխանակման վրա։

Մենք համալսարանում ներդնում ենք շուկայում եզակի «Ամպային տեսահսկման ծառայություն»-ը, որը ևս մեկ հեղափոխական քայլ է Ռոստելեկոմի կողմից՝ Հայաստանում ամպային տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ։ Ցանկանում եմ նշել նաև, որ Ռոստելեկոմը կառուցում է ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում, որտեղ առանցքային տեղ կզբաղեցնեն ամպային ծառայությունները․ սա կդառնա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված մեր հաջորդ քայլը։ Վստահ ենք, որ hամալսարանի հետ համագործակցությունը կշարունակվի նաև այդ համատեքստում»-նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ Հայաստանը հանդիսանում է ոլորտի լավագույն օպերատորներից մեկը, և պատահական չէ, որ հենց Ձեզ հետ որոշեցինք իրականացնել մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել դասալսումներ՝ վերհանելու մեր դասախոսների դասավանդման լավագույն փորձը և մեթոդները: Կարևորում եմ նաև այս ծրագրի մյուս բաղադրիչը՝ անվտանգությունը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր ուսանողների և աշխատակիցների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, և այս համատեքստւմ Ռոստելեկոմ Հայաստանի հետ իրականացված ծրագիրն ունի շատ կարևոր նշանակություն: Մեր համալսարանի առաջնահերթություններից է տեղեկատվական տեխնոլոգիանների կիրառմամբ ուսման որակի բարելավումը, և մենք գնում ենք թվայնացման ճանապարհով: Մենք արդեն թվայնացրել ենք մեր ուսումնական պրոցեսի մի մասը և այժմ անցնում ենք ամբողջական թվայնացման։

Վստահ եմ, որ ապագայում Ռոստելեկոմ Հայաստանի հետ կունենանք նորանոր նախագծեր, որոնք կնպաստեն և՛ մեր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի, և՛ ընկերության զարգացմանը»-նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

«Ամպային տեսահսկման» ծառայությունը Ռոստելեկոմի կողմից մեկնարկել է 2023թ-ի նոյեմբեր ամսին և արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել թե՛ բիզնեսի, թե՛ ֆիզիկական անձանց շրջանում։

Միջոցառման վերջում կողմերը շնորհավորեցին միմյանց՝ նախատեսվող երկարատև ու արդյունավետ համագործակցության կապակցությամբ։

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Մշակույթ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

Սոցիալական հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ինովացիա

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Հայաստան

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Հայաստան

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Քաղաքականություն

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում