Քաղաքականություն

Հայաստան կայցելի Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը

1 րոպեի ընթերցում

Հայաստան կայցելի Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Չեխիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա Չեխիայից Հայաստան ամենակարևոր այցերից է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։

Մարկետա Պեկարովա Ադամովան կգա պատվիրակությամբ, որի կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ։

Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը քննարկումներ կունենա Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Ծրագրի շրջանակներում նա կայցելի նաև Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նա կմասնակցի չեխ-հայկական գործարարների համաժողովին և կհայտարարի չեխական դղյակների և ամրոցների մասին ցուցահանդեսի բացումը։

«Այցը ցույց է տալիս մեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և աջակցությունը»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում