Տարածաշրջանային

Ադրբեջանում սպասվելիք ընտրությունների համար Թուրքիայում ընտրատեղամասեր են ձևավորվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում սպասվելիք ընտրությունների համար Թուրքիայում ընտրատեղամասեր են ձևավորվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների համար Թուրքիայում 5 ընտրատեղամաս է ձևավորվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Երկուական տեղամասեր տեղակայվել են Անկարայում ադրբեջանական դեսպանատանը, Ստամբուլում գործող գլխավոր հյուպատոսությունում, ինչպես նաև Կարսում:

Այդ ընտրատեղամասերում կարող են ընտրել Ադրբեջանի՝ 18 տարին լրացած և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են, երկար գործուղման մեջ են կամ ընտրությունների օրը գտնվելու են Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում