Տարածաշրջանային

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է Թուրքիա այցի նպատակը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է Թուրքիա այցի նպատակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը խոսել է իր՝ Թուրքիա այցի նպատակների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նուլանդը թեմայի մասին խոսել է CNN Türk-ի հետ զրույցում:

«Պատահական չէ, որ ես այստեղ եմ հենց այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացրեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ինչպես գիտեք, Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությամբ մենք երկու նոր երկիր ենք ավելացնում ՆԱՏՕ-ին։ Սա ամրապնդում է մեր դաշինքը»,- ընդգծել է նա։

«Այսպիսով, այն քայլերից մեկը, որ Բլինքենն ինձ խնդրել է անել, մեր հարաբերությունների մյուս ասպեկտների ակտիվացումն է և 2024 թվականի անելիքների շուրջ քննարկմանը վերադառնալը, ներառյալ հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը»,- հավելել է նա:

Նա նշել է, որ սա շատ լավատեսական այց է, քանի որ կողմերը վերադառնում են հարաբերություններում լիարժեք համատեղ աշխատանքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում