Ադրբեջանը տնտեսական պատերազմ է վարում Հայաստանի դեմ. Վարդան Ջհանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Ադրբեջանը ակտիվացրել է Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացումը խաթարելու ջանքերը՝ թիրախավորելով հայրենի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունվարի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյան:

«Վերջին մեկ տարում Ադրբեջանը շատ է ակտիվացել մեր ոլորտի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության հետ կապված: Դրա վերաբերյալ, առաջիկա օրերին հավանաբար, հայտարարություն կտարածենք մեր միության անունից: Նրանք թիրախավորում են տնտեսության այն ճյուղերը՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա և այլն, որոնք երկարաժամկետ և կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար: Մեր հանրությունը պետք է համատեղ քայլերով փորձի նվազեցնել Ադրբեջանի թիրախավորման հետ կապված ռիսկերը»,- հայտարարեց Ջհանյանը:

Նա գտնում է, որ ադրբեջանցիների վարած այդ ինքնատիպ հիբրիդային պատերազմը պայմանավորված է այն հանգամանքի գիտակցությամբ, որ ներկայումս Հայաստանը տնտեսական աճի մակարդակով շրջանցել է իրենց: «Մինչև 2017-18 թվականները նրանք այդպիսի մտավախություն չունեին: Իսկ հիմա նույնիսկ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով ենք գերազանցել Ադրբեջանին: Նրանք հասկանում են, որ դա հանգեցնելու է նաև ռազմական նոր բալանսի ձևավորման և հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ: Ինձ թվում է, որ մենք՝ մեր թիմը, բիզնեսի ներկայացուցիչները պատրաստ են կառավարության և հանրության հետ քննարկել այդ պատերազմում չպարտվելու քայլերը»,- նշեց Ջհանյանը:

Անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներկայիս վիճակին՝ բանախոսը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդ տարին անընդմեջ մեծ առավելությամբ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: «Սակայն, ոլորտի մյուս ձեռնարկություններն անցյալ տարի 2022 թվականի համեմատ զիջել են դիրքերը՝ աճ չեն գրանցել: 2023 թվականի առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում կա ևս չորս հանքարդյունաբերական ձեռնարկություն, որոնք ընդհանուր առմամբ վճարել են մոտ 30 մլրդ դրամի հարկ: Մինչդեռ 2022-ին առաջին հարյուրյակում եղել է հանքարդյունաբերական ոլորտի կամ դրան առնչվող 8 կազմակերպություն, որոնք միասին վճարել էին մոտ 90 մլրդ դրամի հարկ»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա՝ ներկայիս նահանջը պայմանավորված է տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Դրանցից առաջնային է դրամի փոխարժեքի գործոնը, քանի որ այս ոլորտը հիմնականում արտահանման ուղղվածություն ունի: Ջհանյանի դիտարկմամբ, այդ պարագայում նույնիսկ դեպի ներքին շուկա կողմնորոշված ընկերությունները ներմուծողների համեմատ կորցնում են մրցակցային առավելությունները:

Հայերեն Русский

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ