Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում շատ ուժեղ կազմ էր հավաքվել. Էլմիրա Կարապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականը վերջին շրջանում շարունակաբար կայուն ելույթներ է ունենում միջազգային մրցաշարերում: 2024 թվականի առաջին իսկ ամսում Հայաստանի հավաքականի անդամները` Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը, թիմային պայքարում անմասն չեն մնում մեդալներից: Օրեր առաջ կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը դարձան աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրներ:

Հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփեց գավաթում գրանցած արդյունքները:

-Նախ ընդունեք իմ շնորհավորանքներն` աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճած արծաթե մեդալի կապակցությամբ: Պատմեք խնդրեմ` ինչպիսի՞ն էր մրցակցությունն աշխարհի գավաթի թիմային պայքարում:

-Հրաձգության աշխարհի գավաթի այս խաղարկությունում շատ ուժեղ կազմ էր հավաքվել: Աշխարհի գավաթներին թիմերը թույլ կազմերով չեն ներկայանում, քանի որ գավաթների փուլերն ամենակարևոր վարկանիշային մրցաշարերից են: Կահիրեի այս խաղարկությանն առավել շատ մասնակցում են ասիական երկրների թիմերը, որոնք սովորաբար չեն գալիս եվրոպական գավաթի փուլերին: Բայց հետաքրքրն այն է, որ նախորդ ամբողջ տարին թիմային մրցաշարերում եզրափակիչ դուրս էինք գալիս երկրորդ հորիզոնականով, սակայն այս անգամ առաջին տեղով դուրս եկանք եզրափակիչ, բայց գրավեցինք երկրորդ տեղը: Գուցե, սա փոքր կարևորություն ունենա, բայց այս փաստը մեզ շատ ուրախացրեց: Ակնհայտ է, որ աճ ենք գրանցում որպես թիմ:

-Եզրափակիչում զիջեցիք Հնդկաստանի թիմին: Ի՞նչը չստացվեց:

-Իրականում մեր մրցակիցները` հնդիկները, շատ ցածր միավորներով հաղթեցին: Մենք , իհարկե, վատ կրակեցինք, սակայն նրանք մեզնից շատ չնչին առավելություն ունեին: Արդյունքներով շատ մոտ էինք: Բացի թիմային մրցումից, այստեղ առաջին անգամ ուժերս փորձեցի 25 մետր մրցաձևում, քանի որ ուզում եմ Օլիմպիական խաղերում բացի 10 մետրից, նաև 25 մետրում էլ մրցել:

- Էլմիրա, ինչո՞վ է պայմանավորված նման կայուն արդյունքը, երբ Բենիկ Խլղաթյանի հետ որպես թիմ եք հանդես գալիս:

-Եթե անկեղծ, շատ տարբեր մարդիկ ենք, և, գուցե, հենց դրա համար էլ մեր համագործակցությունը լավ է ստացվում: Մենք բնավորություններով էլ շատ տարբեր ենք, բայց լավ ընկերներ ենք:

-Որքանո՞վ է հավանական, որ միասին նաև Օլիմպիական խաղերում էլ կրակեք, եթե Բենիկ Խլղաթյանը կարողանա Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել:

-Օլիմպիական խաղերում թիմային ուղեգիր չի լինում: Բենիկը պետք է առանձին նվաճի ուղեգիրը, և միայն այդ դեպքում կկարողանանք թիմային մասնակցել: Նա մի քանի հնարավորություններ կունենա ուղեգիր նվաճելու:

-Շնորհակալ եմ զրույցի համար:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Español

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի