Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում կփոխարինի Ղարիբաշվիլիին. «Իմեդի»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության առաջիկա համագումարում կառաջադրվի վարչապետի պաշտոնում, իսկ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Նշվում է, որ «Իմեդի» հեռուստաալիքի բացառիկ տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշում է ընդունվել, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին, և կհայտարարվի փոփոխությունների մասին։

Բացի այդ, հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Կոբախիձեն նաև կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։

Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնն զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 թթ. և 2021 թ․-ից մինչև այժմ։ Նա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «աջ ձեռքն» էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման ժամանակաշրջանում, որը երկիրը ղեկավարում է 2012 թվականից։

Սկզբում Ղարիբաշվիլին ղեկավարում էր ՆԳ նախարարությունը, ապա 2013 թ. վարչապետի պաշտոնում նա փոխարինեց անձամբ Իվանիշվիլիին։ Ղարիբաշվիլին այն ժամանակ՝ 31 տարեկանում, դարձավ Վրաստանի պատմության ամենաերիտասարդ վարչապետը:

Իսկ մասնագիտությամբ իրավաբան 46-ամյա Իրակլի Կոբախիձեն 2021 թ. հունվարից «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է։ Մինչ այդ նա իշխող թիմի գործադիր քարտուղարն էր։ Նախքան «Վրացական երազանք» գալն աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման ծրագրի մենեջեր, Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի նախագահությունում ռազմավարական պլանավորման փորձագետ:

Հայերեն Русский

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին

Եվրոպական ինդեքսները նվազել են - 15/09/26