ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հունվարի 28-ին մասնակցել է ՀՀ Բանակի օրվան նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
«Պատիվ էր պաշտպանական հարցերով կցորդի հետ մասնակցել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը:
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը»,- գրել է նա:
Գրառման մեջ նաև շեշտվում է, որ Ֆրանսիան ընդլայնում է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ և ռազմավարական մտերմություն զարգացնում երկու երկրների միջև: